ԿԽՄԿ-ն պետք է կարողանա ազատ գործել տարածաշրջանում. Կլաար

Աննա Կոստանյան 26.07.2023 - 15:45
26.07.2023 - 15:45 դիտում

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Կարմիր խաչի նախազգուշացմանը:

«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում շատ դժվար պայմաններում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել: Եվրամիությունը լուրջ է վերաբերվում նրանց նախազգուշացումներին»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի պատճառով ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ