ԿԽՄԿ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ շարունակելու են նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը

Աստղիկ Խաչատրյան 17.02.2023 - 21:44
17.02.2023 - 21:44 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետն ընդգծել է ՀՀ կառավարության և ԿԽՄԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային միակ կազմակերպությունն է, որը հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով էապես նպաստում է ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացող տարբեր խնդիրների մեղմմանն ու լուծմանը` ցուցաբերելով մարդասիրական աջակցություն: Վարչապետի խոսքով` ԿԽՄԿ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի կարևորագույն դեր ու նշանակություն:

ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը: Տիկին Սպոլյարիչը նշել է նաև ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին` մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և նրանց ընտանիքների միջև կապ ապահովելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ