Կիև են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները

10.05.2025 - 21:49 դիտում

Այսօր Կիև են ժամանել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Եվրոպացի առաջնորդներին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Բանակցություններից հետո նրանք հեռախոսազրույց են ունեցել Դոնալդ Թրամփի հետ:

«Կիևը և դաշնակիցները պատրաստ են լիակատար, անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում՝ առնվազն 30 օրով՝ սկսած մայիսի 12-ից»,- հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ