Կիևը շարունակում է հարձակումները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա. ՌԴ ՊՆ

29.03.2025 - 18:16 դիտում

Կիևն անցած օրվա ընթացքում շարունակել է հարձակումները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ կայաններից «Սուջա» գազաչափիչ կայանին հասցված հարվածի հետևանքով էներգետիկ օբյեկտը փաստացի ոչնչացվել է:

ՌԴ ՊՆ տվյալով՝ Բելգորոդի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով անջատվել է բարձրավոլտ գիծը, զգալի վնասվել է նաև տրանսֆորմատորը: Բելգորոդի մարզում ավելի քան 9 հազար սպառող նախօրեին մնացել է առանց էլեկտրականության:

Չնայած էներգետիկ օբյեկտներին չհարվածելու վերաբերյալ ռուս-ուկրաինական պայմանավորվածությանը՝ ռուսական կողմը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը միայն ավելացրել են Կուրսկի և Բելգորոդի մարզերում էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումների քանակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ