Գյումրին՝ իր հարուստ պատմությամբ և հյուրընկալ ոգով, վերջերս «Մադամ» գործարար կանանց ակումբի՝ կին բիզնես հիմնադիրների հետաքրքիր այցի կիզակետում էր: Ակումբը, որը անշեղորեն աճում և խթանում է ձեռնարկատիրական ոգին, իր անդամների համար ոչ միայն գիտելիքի ձեռքբերման հարթակ է, այլ նաև կապերի և գործընկերության օղակ: Ներկայումս ակումբն ունի 80 անդամ, որոնք բոլորն էլ միջին և խոշոր բիզնեսի հիմնադիրներ են: Թեև այս կանանց 80 տոկոսը բնակվում է Երևանում, Գյումրին հպարտորեն առանձնանում է որպես մարզերի առաջատար քաղաք, որտեղ զգալի ազդեցություն են ունեն օրեցօր աճող ձեռներեցների թիվը:
Գյումրի կատարած այցը հագեցած էր ինչպես գործարար, այնպես էլ մշակութային գործունեություններով՝ միախառնելով տեսարժան վայրերը բիզնես քննարկումների հետ:
Պատմական եկեղեցիներից մինչև հայտնի Սև բերդ ու Ալեքսանդրապոլի առաջին գարեջրի գործարան, ծանոթանալով տեղական պատմությանը կանայք այցելեցին Լենտեքս գործարան, որտեղ անդամները հնարավորություն ունեցան հանդիպելու համահիմնադիրի հետ, նրանց միջեւ քննարկումը բիզնեսի կառավարման բարդությունների վերբերյալ էր՝ սկսած առաջնորդության ռազմավարությունից մինչև ոլորտի մարտահրավերներին դիմակայելը: Այցը Զաքարյան հայկական արտադրության ջինսերի ընկերություն ևս սպասված էր: Հանդիպման ընթացքում խոսվեց ժամանակակից ու նորաձև արդյունաբերության, միջազգային շուկայի պահանջների և այս ոլորտում հայկական բիզնեսի առջև ծառացած մարտահրավերների մասին։
Ինչպես նշում են ակումբի անդամ կանայք, այցն ամբողջական չէր լինի առանց Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի հետ հանդիպման։ Արագ և վճռական ղեկավարման ոճ. այն ինչը գրավեց անդամներին:
Մադամ գործարար Կանանց ակումբի անդամների համար այս այցը հնարավորություն էր անձամբ ականատես դառնալու քաղաքի ձեռնարկատիրական ներուժին: Այն նաև ամրապնդեց ակումբի առաքելությունը՝ հզորացնելու կին ձեռներեցներին ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանում: