Կիլիան Մբապեն՝ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ․ պաշտոնական

3.06.2024 - 22:20 դիտում

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի հետ։

Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029թ․։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Մբապեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել էր, որ իր՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին կհայտարարվի այսօր հունիսի 3-ի երեկոյան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ