ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները կապված են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների հետ. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

5.11.2022 - 16:30 դիտում

Հյուսիսային Կորեան շաբաթ օրը փոքր հեռահարության չորս բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ՝ հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Նրանց տեղեկություններով՝ հրթիռներն անցել են մոտ 130 կմ, մինչև 20 կմ բարձրությամբ:

Նախօրեին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նիստում կարծիք է հայտնել, որ ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներն ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի լայնածավալ զորավարժությունների հետ, որոնց ընթացքում հարյուրավոր ինքնաթիռներ են գործարկվում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Կորեական թերակղզում լարվածության աճի և առճակատման հանգեցնող գործողությունները:

Նման կարծիք է հայտնել նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը: Աննա Եվստիգնեևայի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Հարավայի Կորեան նպատակ ունեն Կորեական թերակղզում և տարածաշրջանում ամերիկյան զսպման միջոցներ, այդ թվում՝ միջուկային զենք տեղակայել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ