Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ

20.04.2024 - 21:27 դիտում

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգի քաղաքի մոտակայքում՝ Մպոկո գետի վրա տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը: Նավում ավելի քան 300 մարդ է եղել:

Նշվում է, որ երկրի ռազմածովային ուժերն ու ժանդարմերիան շարունակում են որոնումները՝ զոհերի մարմինները գտնելու հույսով: Ականատեսների խոսքով՝ նավը խորտակվել է գերծանրաբեռնված լինելու պատճառով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ