Կենսական նշանակության ճանապարհ և վերանորոգվող դպրոցներ Ախուրյանում

Հրաչ Սահակյան 13.10.2022 - 14:13
13.10.2022 - 14:13 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանությունների հետ Ախուրյան խոշորացված համայնքում էր: Ներկաները համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի ուղեկցությամբ հետեւեցին Արեւիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության՝ ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նշենք, որ այն մեկնարկել է 2021թ-ին։ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ից վստահեցնում են՝ ավարտական փուլում գտնվող աշխատանքները բարձր որակ եւ երկար կյանք են ունենալու։ Շուրջ 5,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատմանը Կառավարությունը պետական բյուջեից սկզբում 522 մլն դրամ էր նախատեսել, հետո աշխատանքների ավել ծավալով պայմանավորված՝ շուրջ 550 մլն դրամ։ Շիրակի մարզպետի խոսքով՝ աշխատանքների ավարտից հետո մարզը կենսական նշանակության եւս մեկ ճանապարհ կունենա: Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի կարծիքով եւս՝ այս ճանապարհը կլիցքաթափի Գյումրի-Երեւան մայրուղին:  Այց կատարվեց նաեւ Արեւիկ եւ Այգաբաց բնակավայրերի կրթօջախներ. ներկաները ծանոթացան դպրոցների վիճակին, արձանագրեցին խնդիրները:  Այգաբաց բնակավայրի դպրոցում եւս նույն խնդիրն առկա է: Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրով այս տարի մասնակի նորոգման կենթարկվի Արեւիկի դպրոցը։ Այդ նպատակին նախատեսվել է 16 մլն 675 հազար դրամ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ