Եթե մինչ օրս թոշակը կամ նպաստը ստացվում է կանխիկ եղանակով, ապա ԱՍՀ Նախարարությունը ներկայացնում է հստակ ուղեցույց՝ վճարումը անկանխիկ դարձնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am հարթակ, գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ, այնուհետև «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժնում ընտրել վճարող բանկի ընտրության դիմումը։ Անկախ թվային հարթակից օգտվելու հնարավորությունից՝ քաղաքացիները կարող են նաև դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և դիմումը լրացնել մասնագետների օգնությամբ։
