Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների վերաբերյալ. ՆԳՆ

26.05.2024 - 11:51 դիտում

Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին:

Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ:

Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:

Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102:

ՆԳՆ-ն հորդորում է հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնալ չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ