ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Անի Հովհաննիսյան 19.10.2022 - 20:10
19.10.2022 - 20:10 դիտում

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը 4 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու որոշել Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառել: Նախկին փոխնախարարը կալանքի տակ էր 2019-ից:

Նա մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ