Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը՝ ՆԳՆ ուշադրության կենտրոնում. տեղի է ունեցել հանդիպում-քննարկում

Աննա Կոստանյան 19.02.2025 - 14:52
19.02.2025 - 14:52 դիտում

Գարնանն ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանք են սկսում նաև բացօթյա ժամանցի և զվարճանքի վայրերը, այդ թվում՝ կարուսելները։ Արտադրական վտանգավոր այդ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։

«Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների, մասնավորապես, կարուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից, ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։ Պատասխանատու գերատեսչությունները մասնակիցներին իրազեկել են կանխարգելիչ միջոցառումների մասին՝ հորդորելով նախապես անցկացնել փորձաքննություն և ստանալ փորձագիտական եզրակացություն, ինչը թույլ կտա հետագայում անխոչընդոտ շահագործել կարուսելներն ու խուսափել կիրառվող խիստ վարչարարությունից։

Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ոլորտում առկա խնդիրները լուծելու և թերությունները վերացնելու նպատակով։

ՆԳ նախարարությունը, պատասխանատու այլ մարմինների հետ, շարունակում է համակարգված աշխատանքը` հնարավոր բոլոր ռիսկերն ու վտանգները կանխելու ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ