Կարմիր խաչը Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել

25.12.2022 - 15:30 դիտում

Հայաստանը ԼՂ 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից։

Ըստ աղբյուրի՝  տեղեկությունը հաստատել է Հայաստանում ԿԽՄԿ–ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել», – հայտնել է Ամատունին։
Նրա խոսքով` այնտեղ բժշկական կառույցների համար նախատեսված դեղորայք, մանկական և այլ սնունդ է։
Բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները, Կարմիր խաչը բեռնատար է տրամադրել և ապահովել անցումը միջանցքով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ