Կարեն Թումանյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Աննա Կոստանյան 18.11.2024 - 18:14
18.11.2024 - 18:14 դիտում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար կլինի Կարեն Թումանյանը։ Այդ մասին որոշումը հրապարակել է Դատական իշխանությունը:

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված՝ ավագության սկզբունքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարվելու վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

որոշեց՝

1․ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,- գրված է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ