Կարեն Ասլանյանը` ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն

Աստղիկ Խաչատրյան 23.11.2021 - 22:27
23.11.2021 - 22:27 դիտում

Հայաստանի հունահռոմեական ոճի բանակային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Թեհրանում ընթացող բանակայինների Աշխարհի առաջնության առաջին օրը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն պարտվել է միայն եզրափակիչում և արժանացել է արծաթե մեդալի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ