Կարգապահական վարույթներ դատավորի նկատմամբ՝ մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով

Աննա Կոստանյան 6.07.2022 - 12:02
6.07.2022 - 12:02 դիտում

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ:

«Դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ նախագծի երկրորդ ընթերցումից առաջ կատարվել են որոշ հստակեցումներ և տեխնիկական շտկումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ