Կատրին Կոլոննան և Վան Ին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում

19.08.2023 - 12:07 դիտում

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան և Չինաստանի նրա գործընկեր Վան Ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում: Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է՝ Կոլոննան ընդգծել է, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության դադարեցման, ինչպես նաև դրա հետևանքների, հատկապես՝ պարենային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ