Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ

Աննա Կոստանյան 23.12.2025 - 11:33
23.12.2025 - 11:33 դիտում

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․

Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է։
Վարակի հիմնական աղբյուրներն են շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները։
Վարակումը հնարավոր է հիվանդ կենդանու՝
  •  կծելու.
  •  ճանկռելու.
  •  վնասված մաշկը թքոտելու միջոցով։
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։
Խորհուրդներ
  •  Կենդանուց տուժելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես լվանալ վերքը օճառով և հոսող ջրով։
  •  Անհրաժեշտ է ընտանի կենդանիներին պատվաստել կատաղության դեմ։
 Զերծ մնալ թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
Կարևոր է իմանալ
  •  Կատաղությունը առանձնահատուկ բուժում չունի։
  •  Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում։
  •  Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար։
Կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, անվճար հիմունքներով։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին կարող եք դիմել հետևյալ բժշկական կենտրոններ․
Երեխաների համար
  • «Արաբկիր» բժշկական համալիր
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն
  • «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Մեծահասակների համար
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
  • «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
  • «Էրեբունի» բժշկական կենտրոն
  • «Աստղիկ» բժշկական կենտրոն
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ