Կասպից ծովի ափից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական նավում հրդեհ է բռնկվել:
Այրվող նավի վրա գտնվող անձնակազմի անդամները՝ թվով 40 մարդ, տարհանվել են:
Հաղորդվում է, որ նավի մեխանիկը և անձնակազմի մեկ այլ անդամ այրվածքներ են ստացել:
Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են:
Տեսանյութը՝ մեր Տելեգրամյան ալիքում: