Ինչպես արդեն հաղորդել էինք Շիրակի մարզում՝ Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում հերթական սպանությունն է տեղի ուենցել՝ օգոստոսի 9-ի երեկոյան։ «Այսօր» լրատվականի տեղեկություններով Մարմաշեն բնակավայրի երիտասարդ բնակիչներից մեկը հրազենային մահացու վիրավորում է ստացել Վահրամաբերդ բնակավայրի ձոր տանող ճանապարհին։ Իրավապահ մարմիններին հայտնի է՝ ով է կասկածյալը, վերջինս փախուստի է դիմել։ Մեր տեղեկություններով՝ սպանությունը մի քանի օրերի վիճաբանության արդյունք է։ Նշենք, որ կան նաև 2 վիրավորներ։
Shamshyan.com-ին էլ հայտնի է դարձել, որ «Օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը (խոսքը սպանված մասին է) իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից»։ Ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը։
Սպանվածը, ըստ Shamshyan.com-ի, միշտ տարբեր պատմությունների մեջ է ներգրաված եղել ու հայտնվել է իրավապահների տիրույթում։