Կասեցվել է կաթի վերամշակման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Աննա Կոստանյան 23.05.2024 - 15:08
23.05.2024 - 15:08 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք):

Ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր.

  • առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
  • կաթի ընդունման տարածքի հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից.
  • փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում.
  • արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցի առանձին մուտքով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է կաթի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ