Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը

Աննա Կոստանյան 27.06.2024 - 18:29
27.06.2024 - 18:29 դիտում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող՝ կաթի ընդունման կետերում: Դրանցից 4-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերի, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել իրավական նորմերով սահմանված պահանջներին:
Մասնավորապես՝
• արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
• չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
• չեն իրակակացվել կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
• չի ապահովվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, բորբոսի առաջացումից արտադրամասի պաշտպանությունը,
• արտադրական շինություններ հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
• արտադրական շինությունները չեն ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, սանհանգույցներ, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններ,
• արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ, արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման վերոնշյալ կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խխատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ