Կասեցում «Լվա ինքդ» ավտոլվացման կետում

Աստղիկ Խաչատրյան 27.11.2023 - 18:48
27.11.2023 - 18:48 դիտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող Սերյոժա Դալլաքյանին պատկանող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են՝ ստուգմամբ պարզվել է, որ ավտոլվացման արդյունքում առաջացած կեղտաջրերը հեռացվում և կուտակվում են տարածքում առկա կլանող բաց հորի մեջ։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը կասեցվել է, կեղտաջրերի հեռացման խողովակաշարն ապամոնտաժվել ու կապարակնքվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ