Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

Աննա Կոստանյան 27.11.2024 - 18:10
27.11.2024 - 18:10 դիտում

Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» պլանի շրջանակում Հայաստանում նոր նախաձեռնությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Եվրոպական միության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ