Կառավարությունը 3 մլն 607 հազար դրամ հատկացրեց Գյումրու վարժարաններից մեկին

Անի Հովհաննիսյան 16.09.2022 - 13:11
16.09.2022 - 13:11 դիտում

Կառավարության այսօրվա որոշմամբ 3 մլն 607 հազար դրամ գումար է հատկացվել Գյումրու «Ֆոտոն» վարժարանում ջեռուցման համակարգ տեղադրելու նպատակով։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Հաշվի առնելով վարժարանում ջերմային ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը՝ նախատեսվում է վարժարանի համար լոկալ ջեռուցման համակարգի կառուցում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք են բերվելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ:

Վարժարանը մինչ օրս ջեռուցվում է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցին պատկանող կաթսայատնից, քանի որ գտնվում է դպրոցի հետ մեկ շենքում:

Կառավարության այսօրվա որոշմամբ 3 մլն 607 հազար դրամ գումար է հատկացվել Գյումրու «Ֆոտոն» վարժարանում ջեռուցման համակարգ…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Пятница, 16 сентября 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ