ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություն նշանակվեց: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ուզում եմ Պարոն Մուրադյանից շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»,- նշեց վարչապետը:
Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները
12.12.2024 - 15:34
նախորդ գրառումը