Կառավարությունը որոշեց 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

Աննա Կոստանյան 29.12.2022 - 11:41
29.12.2022 - 11:41 դիտում

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը:

«ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքում շեշտեց, որ այս աջակցությունից զատ՝ հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը ևս պետք է ամենօրյա աշխատանքի մասը դառնա:

«Գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները պիտի մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար և իրավիճակի վատթարացման մասին»,- ասաց Փաշինյանը

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ