Կառավարությունը շարունակում է բարելավել հանրապետության ճանապարհային ցանցը

Աննա Կոստանյան 29.08.2024 - 15:41
29.08.2024 - 15:41 դիտում

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում: Այսպիսով՝ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել՝ 2022-2024 թթ. հիմնանորոգման ծրագրերով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2024 թ. ավարտելու, ինչպես նաև թվով 3 ճանապարհահատվածների 2023-2024 թթ. հիմնանորոգման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիմաց չվճարված պայմանագրի ընդհանուր գնի 5 տոկոսի գումարի վճարման համար։ Որոշմամբ առաջարկվում է հատկացնել 360.84 մլն դրամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ