Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի թեկնածու է առաջադրել

Աննա Կոստանյան 7.11.2024 - 13:27
7.11.2024 - 13:27 դիտում

Կառավարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:

Նրա թեկնածությունը կներկայացվի ԱԺ, որն էլ կընտրի ՀԾԿՀ ղեկավարին։

Մեսրոպյանը 2019-20թթ․ եղել է ՀԾԿՀ անդամ, ապա՝ Կոտայքի մարզպետ։

Հիշեցնենք՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ