Կառավարությունը հավանություն է տվել «ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Աստղիկ Խաչատրյան 19.03.2026 - 19:46
19.03.2026 - 19:46 դիտում

Համաձայնագրի նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի շրջանակներում պատշաճ փոխադարձ էլեկտրոնային առևտուրը, պաշտպանել փոխադարձ էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքներն ու իրավական շահերը, ինչպես նաև սահմանել նրանց միջև փոխգործակցության կանոնները։ Համաձայնագրով կարգավորվում է միության ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի մասնակիցների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը՝ սպառողներին հեռակա կարգով ապրանքներ առաջարկելու և վաճառելու համար։

Համաձայնագրի հիմնական ուղղություններն են՝ միության ներքին շուկայում ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի իրականացման պայմանների սահմանում, այդ թվում ապրանքների խտրականության բացառման և ազատ տեղաշարժի, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հետ կապված ծառայությունների մատուցման սկզբունքների կիրառում, էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքների և շահերի պաշտպանության սկզբունքներ, միության շրջանակներում էլեկտրոնային առևտրում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման, ինչպես նաև տվյալների և տեղեկատվական անվտանգության պաշտպանության ապահովման մոտեցումներ, էլեկտրոնային առևտրում միության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցության մոտեցումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ