Կառավարության շենքի մոտ բախումներից տուժած 33 քաղաքացի դուրս է գրվել, բուժումը շարունակում է 3 տուժած. ԱՆ

Աննա Կոստանյան 20.09.2023 - 12:26
20.09.2023 - 12:26 դիտում

Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ապաքինմամբ դուրս է գրվել: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Ըստ գերատեսչության՝ այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ