Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ. Ավինյան

Աստղիկ Խաչատրյան 14.06.2021 - 19:55
14.06.2021 - 19:55 դիտում

Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ։ Ամբողջությամբ թվայնացված է պետական կառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը՝ գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:

2021թ. ապրիլից մեկնարկել է քաղաքացիների և պետական մարմինների ու կազմակերպությունների միջև հաղորդակցության ամբողջական թվայնացման գործընթացը։ E-request.am համակարգով հնարավոր է էլեկտրոնային եղանակով դիմում, հարցում, բողոք կամ այլ տեսակի գրություն ուղարկել և էլեկտրոնային եղանակով պատասխան ստանալ շուրջ 140 պետական մարմիններից և կազմակերպություններից։

Ծրագրում արդեն ներառված են ՀՀ Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների նախարարությունների, ՀՀ ՊԵԿ-ի, Քաղաքաշինության կոմիտեի ծառայությունները, գրասենյակներն ու ՊՈԱԿ-ները (դեռևս բացի դպրոցների):

Արդյունքում՝ էապես նվազելու են հաղորդակցության վրա քաղաքացիների և պետական մարմինների ծախսերը (թուղթ, տպագրական և փոստային ծախսեր) և կրճատվելու են հաղորդակցման ժամկետները։

ℹ Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ։ Ամբողջությամբ թվայնացված է պետական կառավարման համակարգի…

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Понедельник, 14 июня 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ