Կապուղիներ են վնասվել. առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակում. Теаm Telecom Armenia

Աննա Կոստանյան 10.07.2024 - 17:25
10.07.2024 - 17:25 դիտում

Теаm Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակում:

«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ