Կան զոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում բենզալցակայանի պայթյունի մասին

Աստղիկ Խաչատրյան 25.09.2023 - 20:22
25.09.2023 - 20:22 դիտում

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։
Իսկ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է․

«Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, բայց մոտ քաղաքին: Բենզինի պահեստ է պայթել: Այդտեղից բենզին էին տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց մեքենաներով տեղափոխվել Արցախից: Հարյուրավոր մարդիկ են հավաքված եղել, երբ պայթյունը տեղի է ունեցել: Ես չեմ կարող ասել զոհեր կան, թե ոչ, եթե կան, քանիսին են, բայց որ կլինեն, հաստատ: Պարզապես հնարավոր չէ դա արագ ճշտել»,-ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ տուժածներ վստահաբար շատ կլինեն:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ պայթյունը Ստեփանակերտ քաղաքից մեկ կամ երկու կիլոմետր հեռու է եղել:

«Ես Ստեփանակերտի մյուս ծայրում էի: Պայթյունը շատ ուժեղ էր»,-նշել է Հակոբյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ