Կանադան 2,5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի ԼՂ հայերին. Մելանի Ժոլի

Աննա Կոստանյան 29.09.2023 - 14:01
29.09.2023 - 14:01 դիտում

Կանադան ԼՂ տարածաշրջանի հայերի կողքին է։ Այս մասին X-ի իր էջում գրել է երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։

«2,5 միլիոն դոլար նախնական ներդրումով Կանադան մարդասիրական օգնություն կտրամադրի առավել խոցելի մարդկանց»,- նշել է նա։

Օտտավան նախատեսված գումարը կփոխանցի ԿԽՄԿ-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ