Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրություններով՝ կապված Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրությունների հետ:
Մենք բոլոր կողմերին հորդորում ենք լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, ինչպես նաև մշտական և խաղաղ կարգավորման համար շարունակել բանակցությունները: Բոլոր գործողությունները, որոնք կարող են խարխլել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության սրման, պետք է դադարեցվեն», – Twitter-ի իր էջում գրել է Գառնոն: