Կանադահայերն արշավներով բարձրաձայնում են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին

Հրաչ Սահակյան 6.10.2020 - 22:04
6.10.2020 - 22:04 դիտում

Կանադահայերը քաղաքական և քարոզչական արշավներ են սկսել, որպեսզի բարձրաձայնեն Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին։

Կանադայի Հայ Դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեվակ Բելյանը «Հայերն Այսօր»-ին պատմել է, թե սփյուռքում ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ։ Սևակ Բալյանի խոսքով՝ իրենք կապ են հաստատել Կանադայի ազդեցիկ պաշտոնյաների, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ, իրավիճակի մասին հաղորդել են նաև Կանադայի վարչապետի գրասենյակին։

Կանադահայերը աջակցում են Արցախին և Հայաստանին

[Western Armenian, English and Russian below][E/🇦🇲] «Ամբողջ սփյուռքը այս վերջին օրերին չափազանց անհանգստացած է տեղի ունեցած իրադարձություններով». Կանադայի Հայ Դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն։[W/🇦🇲] «Ամբողջ սփիւռքը այս վերջին օրերուն չափազանց անհանգստացած է տեղի ունեցած իրադարձութիւններով». Քանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի գործադիր տնօրէն։ https://bit.ly/3nqcpgs[🇬🇧] "The entire diaspora is extremely concerned about the events that have taken place in recent days": Executive Director Of The Canadian Office Of The Armenian National Committee.[🇷🇺] "Вся диаспора крайне обеспокоена событиями, которые произошли за последние дни": Исполнительный директор Канадского офиса Армянского национального комитета. https://bit.ly/3dbEyU4 #Հաղթելուենք #ՀայերնԱյսօր

Gepostet von Հայերն այսօր am Dienstag, 6. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ