Կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն ուղղված կարևոր քայլ է. Պետդեպը` սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին

Աննա Կոստանյան 25.04.2024 - 10:09
25.04.2024 - 10:09 դիտում

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը, ասել է.

«Ինչպես պետքարտուղարն արդեն նշել է՝ մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման համաձայնության վերաբերյալ հայտարարությունը: Սա կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն ուղղված կարևոր քայլ է»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ