Կայացել է ՀՀ-ԵՄ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը. քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հարցերը

8.11.2024 - 20:13 դիտում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Ինչպես հայտնել են Կառավարությունից, նիստի ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացմանն ու դրան առնչվող այլ հարցեր:

Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տվել է մի շարք հանձնարարականներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ