Կայացավ Գյումրու ավագանու երկրորդ նստաշրջանի վերջին նիստը

22.06.2022 - 21:14 դիտում

Օրակարգում ներառված էր 42 հարց: «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունների անցկացման համար 8 մլն դրամ կհատկացվի, կլինի նաեւ «Երեւանի օրեր Գյումրիում» միջոցառումների շարքը: Ըստ համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի՝ կլինի աննախադեպ:
Եվս 8 մլն դրամ իրականացվելիք «Գարեջրի փառատոն» տոնակատարությանը՝ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով: Ավագանու անդամների մեծամասնությունը կողմ քվեարկեց նաեւ սոցիալական աջակցությունների ցուցաբերման, տարբեր կազմակերպությունների ու անհատների դրամական միջոցներ տրամադրելու եւ օրակարգային այլ հարցերի:  Գյումրու ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ