Կայացավ «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը

Հրաչ Սահակյան 16.07.2022 - 18:43
16.07.2022 - 18:43 դիտում

Խոհանոցից մինչեւ արհեստ ու արվեստ, գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներ, Հայաստանի եւ ԱՊՀ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներ, ինչպես նաեւ վարպետաց դասեր: «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը կյանքի կոչվեց, հրապարակում 60 տաղավար կա եւ սա նախատեսածից շատ ավելին է. նշում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ, Գյումրու համայնքապետարանի եւ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ: Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակն էր այսօր Գյումրին դարձնել արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների եւ անմոռանալի զգացողությունների կենտրոն:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ