Կամչատկայում հրաբուխ է ակտիվացել

20.11.2022 - 12:22 դիտում

Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը չափազանց ակտիվ է դարձել, ինչը վկայում է հզոր ժայթքման նախապատրաստման մասին, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Գիտնականները խորհուրդ են տվել հրաբխին չմոտենալ 15 կմ-ից ավելի մոտ հեռավորության վրա. ժայթքումը կարող է սկսվել ցանկացած պահի: Լուսանկարը հրապարակել է ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Հրաբուխը օրվա ընթացքում երկրորդ անգամ մոխիր է դուրս նետել։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ