Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից

Աննա Կոստանյան 14.02.2024 - 10:29
14.02.2024 - 10:29 դիտում

ՀՀ նախագահի հրամանագրով` Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր ԵՐՈՅԱՆԻՆ նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ