Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից:
Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք», – նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։