Կահավորվել են ընտրատեղամասերը

16.10.2021 - 16:40 դիտում

Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն ավարտված է, այսօր՝ ընտրության նախօրեն, լռության օր է: Վաղը կայանալիք Գյումրու Տիմ ընտրությունները կանցկացվեն 82 ընտրատեղամասերում, որոնք կվերհսկվեն թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում այսօր` ժամը 9-ից, մեկնարկել է տեղամասային ընտրական հանձնաժողովների գույքի հանձնման գործընթացը: Ընտրատեղամասային կենտրոնների հանձնաժողովների նախագահներն ու քարտուղարները ստանում են համապատասխան գույքը ընտրատեղամասը կահավորելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ