Կալանավորվել է փաստաբան Արմինե Հարությունյանը՝ դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով

4.10.2025 - 20:17 դիտում

Iravaban.net-ը հղում կատարելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, հայտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ին տեղեկացրին, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել։

Ըստ Iravaban.net-ի աղբյուրների գործով կալանավորվածը ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմինե Հարությունյանն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ