Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է. «Կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է, պետք է կենտրոնացնենք բոլոր ջանքերը այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար»: