Կազանում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ

Աննա Կոստանյան 24.10.2024 - 16:03
24.10.2024 - 16:03 դիտում

Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ:

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ