Կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ. Հայաստանը պետք է ընտրություն կատարի. Կոպիրկին

Աննա Կոստանյան 5.03.2025 - 14:49
5.03.2025 - 14:49 դիտում

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության անդամ, երկիրը պետք է ընտրություն կատարի։ Այս մասին 24News-ի եթերում նշել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ի սկզբանե ռուսական կողմը հստակ նշեց դիրքորոշումը՝ կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ, երկուսում հնարավոր չէ լինել: Եվ դա ռուսական կողմի դիրքորոշումը չէ, այլ օբյեկտիվ իրականության հարց, քանի որ պետությունը չի կարող միաժամանակ երկու մաքսային միության անդամ լինել»,- նշել է նա և հիշեցրել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, որ «ԵՄ անդամակցությունով Հայաստանն իրեն կգնի «Տիտանիկի» տոմս»։ ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի խոսքով՝ «կա իրողություն՝ Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ երկրի տնտեսական զարգացման առանցքային գործոններից է, ինչի մասին վկայում է վիճակագրությունը»։ «Ինչ կլինի ԵՄ-ում, դա ապագայի հարց է, առայժմ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության դինամիկան բացասական է»,- ասաց նա և ընդգծեց, որ այդ ընտրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ